Լինելով Հայաստանում առաջին Unreal Engine-ի հավաստագրված ուսումնական կենտրոնը, որը հաստատված է Epic Games-ի կողմից, մենք երաշխավորում ենք բարձր որակի ուսուցում՝ ուսանողներին նախապատրաստելով խաղային ինդուստրիայի արդի պահանջներին։

Epic Games-ի աջակցությամբ մենք բարձրացնում ենք մասնագիտական զարգացման մակարդակը՝ ապահովելով առաջադեմ և արդիական կրթություն։

Դասընթացի նկարագիրը

Միացեք Unreal Engine-ի մեր խորացված կուրսերին և բացահայտեք խաղերի և 3D գրաֆիկայի ստեղծման անսահման հնարավորությունները: Unreal Engine-ը, որը մշակված է Epic Games-ի կողմից, հանդիսանում է առաջատար խաղային շարժիչներից մեկը՝ կիրառվում է ոչ միայն խաղերի, այլև անիմացիաների, վիրտուալ իրականության (VR) և անգամ ճարտարապետական մոդելների ստեղծման համար: Մեր կրթական ծրագրերում դուք կսովորեք թե՛ հիմունքները, թե՛ խորացված հմտությունները, ներառյալ՝ ինտերակտիվ մեխանիկաների ծրագրավորում, ռեալիստիկ վիզուալ էֆեկտների կիրառում, օպտիմիզացում և շատ ավելին: Կրթական ծրագրերը հարմար են թե՛ սկսնակների, թե՛ մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորանալ այս հզոր ծրագրում և զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները:

Unreal Engine դասընթացներ

Beginner
65000֏ / ամսական
Հաջորդ դասընթացը՝ հունիս 2025

  • Տևողությունը: 3 ամիս

  • Դասաժամեր: 6 ժամ/շաբաթ

  • Դասն անցկացվում է օֆլայն (լսարանային)

  • Արցախյան հակամարտություններին մասնակցած անձանց և նրանց ընտանիքի անդամների համար 55000 ֏

  • Ուղղված է Blueprint Visual Scripting համակարգի վրա

  • Սեփական խաղեր ստեղծելու լավագույն տարբերակ
  • Տիրապետել Unreal Engine-ի ամենակարևոր գործիքներին՝ սեփական խաղի նախատիպը ստեղծելու համար։

  • Ստեղծել ինտերակտիվ մեխանիկաներ զրոյից։

  • Ավտոմատացնել աշխատանքների առնվազն 40%-ը։

  • Ձեռք բերել գործնական փորձ իրական խնդիրների վրա աշխատելու միջոցով։

  • Ստեղծել սեփական Portfolio։

  • Դիմել աշխատանքի՝ որպես Blueprint-ի ծրագրավորող։

  • Եվ շատ ավելին։

Advanced
65000֏ / ամսական
Հաջորդ դասընթացը՝ հուլիս 2025

  • Տևողությունը: 4 ամիս

  • Դասաժամեր: 6 ժամ/շաբաթ

  • Դասն անցկացվում է օֆլայն (լսարանային)

  • Արցախյան հակամարտություններին մասնակցած անձանց և նրանց ընտանիքի անդամների համար 55000 ֏

  • Ուղղված է C++ ծրագրավորման լեզվի վրա

  • Blueprint-ի իմացությունը պարտադիր է
  • Տիրապետել C++ ծրագրավորմանը՝ հատկապես Unreal Engine-ի կոնտեքստում։

  • Խորը հասկանալ Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման (OOP) սկզբունքները և կիրառել դրանք Unreal Engine նախագծերում։

  • Ուսումնասիրել և կիրառել Unreal Engine Game Framework-ը՝ C++-ի միջոցով։

  • Կիրառել և օպտիմալացնել տվյալների կառուցվածքները և ալգորիթմները խաղերի մշակման համար։

  • Զարգացնել հմտությունները՝ արդյունավետորեն ստեղծելու և կառավարելու տարբեր խաղային մոդուլներ։

  • Հասկանալ և կիրառել առաջադեմ ծրագրավորման մոդելներ՝ կոդի կառուցվածքը, վերօգտագործելիությունն ու մասշտաբայնությունը բարելավելու համար։

  • Ունենալ բավարար փորձ՝ Unreal Engine-ում C++-ով բարդ և բարձր կատարողական համակարգեր ստեղծելու համար։

  • Դիմել աշխատանքի՝ առնվազն որպես Junior Unreal Engine C++ ծրագրավորող։

  • Եվ շատ ավելին։

Ու՞մ համար են նախատեսված Unreal Engine Game Development դասընթաները

Այս դասընթացները ձեզ համար են, եթե.

  • Դուք ձգտում եք ստեղծել ձեր սեփական խաղերը և վաճառել դրանք, օրինակ, Steam-ի միջոցով։

  • Դուք ցանկանում եք աշխատանք գտնել խաղային ստուդիայում։

  • Դուք պլանավորում եք կարիերա կառուցել խաղերի ոլորտում:

  • Դուք ցանկանում եք փոխել ձեր ներկա աշխատանքը և պատրաստ եք նոր ոլորտ մտնել։

Դասավանդողի մասին

Հովհաննես Անիկյանը աշխատում է Unreal Engine ծրագրով 2015 թվականից՝ կատարելագործելով իր հմտությունները բազմաթիվ նախագծերի միջոցով, որոնք ներառում են խաղերի զարգացման լայն ասպեկտներ: Նրա փորձը ներառում է C++, Blueprint scripting, data structures և Unreal Engine-ի ընդհանուր ճարտարապետությունը:

Տարիների ընթացքում Հովհաննեսը վերապատրաստել է ավելի քան 250 ուսանողի՝ նրանց տրամադրելով խաղերի ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտություններ: Նրա դասավանդման մոտեցումը շեշտը դնում է ինչպես տեսական գիտելիքների, այնպես էլ գործնական կիրառման վրա։

2024 թվականի օգոստոսին Հովհաննեսը դարձավ Epic Games-ի գործընկեր և ճանաչվեց որպես Հայաստանում առաջին Unreal Engine լիազորված ինստրուկտոր՝ արտացոլելով նրա որակյալ կրթության խորը գիտելիքներն ու նվիրվածությունը խաղերի մշակման ոլորտում։